Մեր առջեւ կանգնած է 30 տարվա ընթացքում 2-2,5 մլն մարդու հայրենադարձությունն ապահովելու ռազմավարական խնդիր։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 30-ին հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Սակայն, նրա խոսքերով, դա անելու համար, եւ հիմնավոր անելու համար, պատասխանատու եւ երկարաժամկետ հիմունքներով, անհրաժեշտ կլինի համապատասխան պայամաններ ստեղծել։

«Դրա համար գլխավոր տարր է հանդիսանում տնտեսական աճը»,- պարզաբանեց նա։