Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր՝ ապրիլի 30–ի երեկոյան ուղիղ եթեր էր մտնել կառավարական առանձնատնից, լայվի ընթացքում փորձեց «խորհրդակցել»իր կրտսեր դստեր՝ փոքրիկ Արփիի հետ։

«Շատ խառը թեմա էր, Արփի, ի՞նչ ես կարծում կարողացա՞ տեղ հասցնել։ Արփի, քո կարծիքն ասա, այս կոմունալ ճգնաժամի մասին ի՞նչ ես մտածում, դո՞ւ էլ ես կառավարության հակաճգնաժամային որոշումներին քննադատաբար վերաբերվում»,– անընդհատ հարցնում էր Փաշինյանի, մինչ Արփին փորձում էր խուսափել տեսախցիկից։