Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Չմիացման շարժման անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում կհանդիպի իր եգիպտացի գործընկերոջ`Նաբիլ ալ-Արաբիի հետ: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսում Իրանի շահերը պաշտպանող կենտրոնի ղեկավար Մուստաբա Ամանին:

Շարժման ներկայիս նախագահը Եգիպտոսն է, եւ արտգործնախարարների հանդիպումը բնական երեւույթ է, հաղորդում է իրանական MEHR գործակալությունը:

Իրանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Եգիպտոսի հետ 1980, երբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը խաղաղ պայմանագիր էր կնքել Իսրայելի հետ, քաղաքական ապաստան տվել Իրանի տապալված շահ Մոհամմեդ Ռզա Փեհլեվիին:

Հարաբերությունները լավացել են Մուբարաքի տապալումից հետո: