Պերուի նախկին նախագահի դուստր Կեիկո Ֆուջիմորիի ազատ է արձակվել բանտից հատուկ պայմաններով` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում բանտարկյալներին օգնելու խնդրանքով դիմումից մի քանի օր անց, նշվում է դատարանի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կազմակերպված հանցավորությամբ զբաղվող վերաքննիչ երկրորդ քրեական դատարանը որոշում է կայացրել, որ Կեիկո Ֆուջիմորին պետք է ներկայանա իշխանություններին եւ հինգ օրվա ընթացքում 70 հազար սոլ (մոտավորապես 21 հազար դոլար) վճարի»,- նշվում է հայտարարության մեջ:

Դատարանը որոշում է կայացրել, որ բանտարկյալի` երկրից փախչելու ռիսկ չի տեսնում: Յուրաքանչյուր 30 օրը մեկ նա պետք է ներկայանա հատուկ ծառայություն եւ գրանցի իր մատնահետքերը, նա չպետք է լքի իր բնակության վայրը եւ չպետք է այն փոխի` առանց իշխանությունների թույլտվության:

Ավելի վաղ Ֆուջիմորին Facebook-ում հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ Պերուի բանտարկյալներին շտապ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են անհրաժեշտ եւ որ նրանցից շատերի մոտ հիվանդության ախտանիշներ կան, նա խնդրել էր միջոցներ ձեռնարկել բանտարկյալների եւ քրեակատարողական համակարգի աշխատակիցների փրկության համար: Ֆուջիմորին մեղադրվում է 2011-2016 թվականներին բրազիլական շինարարական հսկա Odebrecht ընկերությունից գումարներ ստանալու մեջ: Հունվարին նրա նկատմամբ խափանման միջոց էր սահմանվել` 15 ամիս նախնական կալանք: