ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից, հայտնում է BBC News-ը:

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողն ԱՄՆ նախագահին հետեւյալ հարցն է ուղղել. «Տեսե՞լ եք արդյոք որեւէ բան այս փուլում, ինչը ձեզ մեծ վստահություն է տալիս, որ Ուհանի վարակաբանությանը ինստիտուտն է այս վիրուսի աղբյուրը»:

«Այո: Դա այդպես է: Այո: Եվ ես կարծում եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ամաչի, քանի որ նրանք Չինաստանի համար հանրային կապերի գործակալության են նման», - ասաց Դոնալդ Թրամփը:

Ընդ որում, նա հրաժարվեց մանրամասն պարզաբանումներ ներկայացնել:

«Ես դա չեմ կարող ասել ձեզ»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը: