Մարտի 2-ից ԼՂՀ բոլոր հսկիչ անցակետերում ոստիկանության բոլոր աշխատողներին ձեռնոցներ եւ դիմակներ են բաժանել: Այս մասին մայիսի 1-ին Ստեփանակերտում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ոստիկանության վիզային-անձնագրային բաժնի պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը:

«Հսկիչ անցակետում կորոնավիրուսի տարածման կանխման աշխատանքները ուժեղացվել են»,-ասել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին լուսաբանում են ԼՂՀ պարետատան որոշումների մասին: