Ճապոնիան կսկսի կորոնավիրուսի դեմ «Ավիգան» (հայտնի նաեւ որպես «Ֆավիպիրավիր») անվճար դեղամիջոցներ մատակարարել 43 երկիր: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
««Ավիգանի» հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Մենք դրա մատակարարման համար դիվանագիտական խողովակներով հարցումներ ենք ստացել 80 երկրից: Մենք այսօր համաձայնել ենք մատակարարել 43 երկիր»,- ասել է նա:
Դեղամիջոցը մշակվել էր գրիպի բուժման համար 6 տարի առաջ, սակայն կիրառումից հանվել էր: Միեւնույն ժամանակ, չինացի բժիշկները հայտնաբերել են դրա արդյունավետությունը կորոնավիրուսի նոր տիպով հարուցված թոքաբորբի բուժման ժամանակ:
Մարտին Ճապոնիայում սկսել են 80 պացիենտների կլինիկական փորձարկումներ անցկացնել, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ունեն թեթեւ ախտանիշներ կամ ախտանիշներ չունեն: Այժմ Ճապոնիայում կա «Ավիգանի» պաշար, որը բավարարել է 2 մլն մարդու բուժման համար:





























