Հայաստանում անհպում վճարումների տեխնոլոգիաների կիրառումը հարց է, որը լուծում է ոչ միայն երկրի բանկային համակարգը: Այդ մասին այսօր՝ մայիսի 1-ին, INSTALIVE-ի եթերում հայտարարել է Ամերիաբանկի բիզնեսի հետազոտություններ եւ ռազմավարության կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը:
«Այդ հարցն ունի մի քանի ասպեկտ: Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը կարող է դառնալ իրականություն միայն ֆինանսական կառույցների նախաձեռնությամբ: Օրինակ՝ Apple ընկերության ապրանքները գործում են առավելապես փակ ոլորտներում, այսինքն՝ nfc-տեխնոլոգիաները բաց են ոչ բոլորի համար: Նրանք են որոշում, թե որ երկրի շուկան բացել»,-հայտարարել է Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ հայկական կողմը, այդ թվում՝ բանկը, դիմել է ընկերությանն՝ առաջարկելով բացել շուկան Հայաստանի համար:
Թորոյանը նշել է, որ այդ հարցում պետական կառույցների ակտիվությունը շատ կարեւոր է, քանի որ միայն մասնավոր հատվածի դիմումը համոզիչ չէ:
Նա վստահ է, որ մեծացնելով Հայաստանի անկանխիկ գործարքները՝ երկրի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա:
Թորոյանը փաստել է, որ վերջին տարիներին երկրում անկանխիկ գործարքների թիվն աճել է, ինչը նույնպես կապված է ստվերային տնտեսության կրճատման հետ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ֆոնին: Բայց Ամերիաբանկը փորձել է գտնել միջանկյալ լուծում, որը կգործի նախքան Հայաստանում nfc-տեխնոլոգիաների ներդրումը:
«Դրանք փոքր ստիկերներն են, որոնք ամրացվում են հեռախոսի վրա եւ ըստ էության՝ կատարում նույն գործառույթները»,-ամփոփել է նա:




























