ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ է տեսնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի վերադարձը։

Թվիթերյան իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահը տեղադրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ֆոսֆատի պարարտանյութի գործարանն այցելելու ժամանակ արված լուսանկարը։

«Նախ ես ուրախ եմ, որ նա վերադարձել է եւ լավ է զգում իրեն»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր տեղեկատվություն վիրահատությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական ծանր վիճակի մասին։

Այնուհետեւ ԶԼՄ-ներում տարածվել էին տարբեր ասեկոսեներ անգամ Կիմ Չեն Ընի մահվան վերաբերյալ։