«Five Eyes» հետախուզական կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն՝ Չինաստանը մտադիր է թաքցնել կամ ոչնչացնել կորոնավիրուսի պանդեմիային վերաբերող ապացույցներ, ինչը համապատասխանում է կորոնավիրուսի մասին ԱՄՆ եզրահանգումներին, Fox News հեռուստաալիքին հայտարարել են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Ամերիկացի կոնգրեսական Մայք Ջոնսոնը Fox News-ի եթերում քննարկել է կորոնավիրուսի պանդեմիան եւ «Չինաստանին պատասխանատվության ենթարկելու» ուղղությամբ քայլերը։

«Ես կարծում եմ, որ մեզ պետք է վճռական քայլեր ձեռնարկել։ Մեր լիազորությունների շրջանակում մենք առաջարկել ենք պատասխանատվության ենթարկել Չինաստանի կառավարությանը»,-ասել է Ջոնսոնը։

Այդ միջոցառումների շրջանակում սենատորն առաջարկել է կրճատել  չինացի պաշտոնական աձնանց՝ դեպի ԱՄՆ մուտքի արտոնագրերի ժամկետներն ու բացառել ամերիկյան բուհերում նրանց երեխաների սովորելու հնարավորությունները։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է «շատ գործ» անել, որ Չինաստանը թույլ տա Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին հետազոտել կորոնավիրուսի ծագումը։

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Չինաստանի կապի շուրջ։