Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի ենթարկվել վիրահատության կամ բժշկական այլ միջամտության, հայտարարել է Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է Associated Press-ը։
Կիրակի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է լրագրողներին, որ երկրի կառավարությունը պարզել է, որ Կիմը չի վիրահատվել կամ ենթարկվել որեւէ այլ միջամտության։
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ները տարածել էին Կիմ Չեն Ընի լուսանկարներն ու տեսանյութը՝ արված ֆոսֆատի պարարտանյութերի գործարանում։ Ըստ ներկայացված տվյալների՝ ԿԺԴՀ առաջնորդի մոտ չեն նկատվել հիվանդության նախանշաններ։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական ծանր վիճակի եւ անգամ մահվան մասին։





























