Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 10 հազար 581-ով եւ հիմա կազմում է երկրի բոլոր տարածաշրջաններում 145 268: Այս պահին ապաքինվել է 18 հազար մարդ, մահացել է 1 356-ը, այսօր լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շտաբի տվյալների համաձայն՝ օրական աճը կազմել է 7,9 տոկոս: Նշվում է, որ նոր գրանցված դեպքերից 5 352-ը (50,6 տոկոս) առանց ախտանիշների են:
Վարակման նոր 5 795 դեպք է գրանցվել Մոսկվայում (օրական աճը՝ 8,4 տոկոս), մայրաքաղաքում ընդհանուր այսպիսի ախտորոշում է կատարվել 74 401 մարդու մոտ: Նոր դեպքեր են հաստատվել նաեւ ՌԴ եւս 81 սուբյեկտի մոտ, այդ թվում՝ 803 Մոսկվայի մարզում, 317՝ Սանկտ Պետերբուրգում, 280՝ Մուրմանսկի մարզում, 160՝ Դաղստանում, 157՝ Նիժեգորոդյան մարզում, 105՝ Կաբարիդինո Բալկարիայում:
Ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 68 տարածաշրջանում 1 456 մարդ, այդ թվում՝ 544 մարդ Մոսկվայում, 136՝ Սանկտ Պետերբուրգում, 43՝ Դաղստանում, 41-ական՝ Պերմի եւ Տվերի մարզերում:
Մեկ օրում հաստատվել է մահվան 76 դեպք, որից 35-ը՝ Մոսկվայում, 5-ը՝ Վլադիմիրի մարզում, 3-ական՝ Սանկտ Պետերբուրգում, Բրյանսկի, Կալինինգրադի եւ Տվերի մարզերում, 2-ական՝ Ստավրոպոլի երկրամասում, Կոմի Հանրապետությունում, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կեմերովոյի եւ Նովոսիբիրսկի մարզերում: Մեկական մարդ է մահացել Ինգուշեթիայում, Թաթարստանում, Մորդովայում, Ուդմուրտիայում, Ալթայի եւ Կրասնոդարի երկրամասերում, Ռոստովի, Պենզայի, Իվանովոյի, Սմոլենսկի եւ Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաեւ Խանտի-Մանսիյսկ Ինքնավար մարզում:
Հյուսիսային Օսիան դարձել է ՌԴ 17-րդ տարածաշրջանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հազարից անցել է: Ըստ շտաբի տվյալների՝ տարածաշրջանում մեկ օրում հաստատվել է 79 նոր դեպք, Հյուսիսային Օսիայում ընդհանուր կա 1069 վարակակիր: Վարակակիրների թիվը հազարից անցնում է եւս 16 տարածաշրջաններում. Մոսկվայում վարակակիր է 74 հազար 401 մարդ, Մերձմոսկվայում՝ 14 հազար 939, Սանկտ Պետերբուրգում՝ 5 346, Նիժեգորոդյան մարզում՝ 2 852, Մուրմանսկի մարզում՝ 1 974, Դաղստանում՝ 1 958, Կրասնոդարի երկրամասում՝ 1 340, Տուլայի մարզում՝ 1 293, Ռոստովի մարզում՝ 1 263, Բրյանսկի մարզում՝ 1 250, Կալուգայի մարզում՝ 1 217, Սվերդլովսկի մարզում՝ 1 144, Ռյազանի մարզում՝ 1 137, Բաշկորտոստանում՝ 1102, Թաթարստանում՝ 1 117 եւ Լենինգրադի մարզում՝ 1096:



























