Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը կտրականապես դեմ է Ազատության հրապարակում որեւէ քաղաքական հանրահավաք անցկացնելուն: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Լեւոն Իգիթյանն առաջարակում է թատերական հրապարակում այլեւս որեւէ ակցիա չանցկացնել,միայն արվետսի, մշակույթի հավաքներ կազմակերպել. «Մարդիկ թող իրենց կապրիզները, իրենց ամբիցիաները այդտեղ չբավարարեն»,- ասաց նա:
Ի դեպ,Լեւոն Իգիթյանը նաեւ դեմ է Ազատության հրապարակ անվանը. «Չգիտես` ով դրեց այդ հրապարակի անունն Ազատության հրապարակ. ես մանկուց գիտեմ, որ այն կոչվում է մայրաքաղաքի Թատերական հրապարակ»,-ասաց նա: Ըստ նրա` այդտեղ հանրահավաքներին մասնակցում է ամբոխը եւ մեզանում էլ է «ամբոխի ինստիտուտն» է հաստատվում. «Մի մարդու 20 տարի լսում ես, բայց այդ ընթացքում չես լսել մի կառուցողական միտք: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կանգնում լսում են այդ մարդուն: Ես չեմ պատկերացնում մարդկանց, ովքեր սիրում են միտինգ: Ես չոքեչոք կգնամ կլսեմ Հ.Թումանյանին, քանի որ նա արժեք է իրենից ներկայացնում, իսկ ո՞վ է նա»,- ասաց Լեւոն Իգիթյանը:



























