1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը շարունակում է մնալ մեր օրակարգի հիմնական հարցը: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլ է դեպի մարդկության դեմ նման հանցագործությունների կանխումը, քանի որ «անպատիժ մնացած հանցագործությունը կարող է կրկնվել»:

Հիշեցնենք, որ Հայաստանն ապրիլի 24-ին նշեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, որի ժամանակ սպանվել է մինչեւ 1,5 մլն հայ: