Բրիտանական դատարանը հետաձգել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով դատական նիստը, որը նախատեսված էր մայիսի 18-ին: Այս որոշումը, ինչպես հայտնում է WikiLeaks-ը Twitter-ում, կայացրել է Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրոսական դատարանի դատավոր Վենսա Բարայթսերը` հայտարարելով այդ մասին երկուշաբթի կայացած ընթացակարգային լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով դատավարության առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարին Լոնդոնի դատարանում, երկրորդ փուլը պետք է սկսվեր մայիսի 18-ին եւ երեք շաբաթ տեւեր: Սակայն Ասանժի պաշտպանությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով պահանջել էր հետաձգել նիստը մինչեւ սեպտեմբեր: Դատախազությունը համաձայնել էր պաշտպանության այս դիրքորոշմանը` նշելով, որ ներկայիս պայմաններում լսումներ անցկացնելն ապահով չէ:
Դատավորն իսկզբանե մտադիր էր դատական լսումների մեկնարկը հետաձգել մինչեւ նոյեմբերի 2-ը, քանի որ մինչ այդ դատական ժամանակացույցում ազատ «պատուհան» չկար երեքշաբաթյա դատավարություն անցկացնելու համար: Սակայն պաշտպանական կողմը նշել է, որ դա չափազանց երկար ուշացում է: Այժմ դատական նիստը կշարունակվի սեպտեմբերին, հնարավոր է` մեկ այլ դատարանում:





























