Գազը Ռուսաստանի Դաշնության հետ օրակարգի հարցերից մեկն է: Հարցի շուրջ բանակցությունները շարունակում են` լուծումներ գտնելու համար, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նախարարը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական գործընկեր է, դաշնակից, օրակարգը ձեւավորվել տասնյակ տարիների ընթացքում, այն ընդգրկում է տարրական հարցերից մինչեւ անվտանգության համակարգերին վերաբերող հարցեր: Ըստ նրա` լուծվող հարցերի առկայությունը խոսում է աշխատանքի մասին, իսկ բացակայությունը, հակառակը, վկայում է լուրջ խնդիրների մասին: «Գազն օրակարգային հարցերից մեկն է, որի շուրջ բանակցությունները շարունակվում են` լուծումներ գտնելու համար, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- նշեց Մնացականյանը:





























