Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ իր երկիրը որոշում է կայացրել ինքնուրույն դուրս գալ ճգնաժամից, բայց միաժամանակ միջազգային աջակցության ակնկալիք ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք սխալ տնտեսական ռազմավարությունների շարք ենք ունեցել, որոնք ուղեկցվել են իշխանական մակարդակի կոռուպցիայով եւ վարչական լճացումով, ինչպես նաեւ կորցրել ենք Լիբանանի քաղաքացու հավատը պետության նկատմամբ»,-ասել է Աունը:
Նա ընդգծել է, որ ներկա կառավարությունը կազմված է չքաղաքականացված մասնագետներից եւ պատրաստվում է հայտարարել տնտեսական ռազմավարության մասին, որը նպատակ ունի Լիբանանը դուրս բերել ճգնաժամից:
«Ինչ վերաբերում է ռուսական օգնությանը, այստեղ շփումները շարունակում են բաց մնալ»,-ասել է Լիբանանի նախագահը:





























