Այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության ծրագրերով արդեն իսկ 14 միլիարդ 511 միլիոն դրամ է տրամադրել կարիքավոր քաղաքացիներին: Այս մասին մայիսի 4-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:
Ըստ նրա` սոցիալական աջակցություն պետք է հատկացվի 1 միլիոն 264 հազար շահառուի: «Այս թիվը կարող է մեծ համարվել, սակայն դա կապված է այն հանգամանքի հետ, որ որոշ ծրագրերով միեւնույն ընտանիքը մի քանի անգամ է դիմել, քանի որ նրանք, մի ծրագրով օգնություն ստանալով, հույս ունեն աջակցություն ստանալ նաեւ կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրով»,- պարզաբանեց փոխնախարարը:











