Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը շնորհավորել է Աշխատավորների համաշխարհային օրվա` մայիսի 1-ի առթիվ:
ԳՄ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս տոնը ոչ միայն աշխատավորների իրավունքների պաշտպանության, այլեւ հանուն արդարության պայքարի խորհրդանիշ է: Պայքար հանուն հասարակության, որտեղ կգնահատվի աշխատանքն ու պաշտպանված կլինի աշխատավորը, ապահովված կլինի բոլոր շերտերի արժանապատիվ ապագան: Շնորհավորում ենք բոլորիդ, մաղթում արդար աշխատանք, բարեկեցիկ կյանք եւ ազատ երկիր»:





























