Հունվարի 1-ից մարտի 16-ը, այսինքն` մինչեւ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը, հանրապետությունում Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 305 մարդ է աշխատանքի տեղավորվել: Այս մասին մայիսի 4-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:
Նա հայտնեց, որ 2830 քաղաքացի եւս աշխատանք է գտել խորհրդատվություն ստանալու նպատակով Զբաղվածության պետական գործակալության մարզային գրասենյակներ դիմելուց հետո:
Ուդումյանը հայտնեց նաեւ, որ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տվյալների բազայում 85.900 գործազուրկ եւ աշխատանք փնտրող էր գրանցված:











