Այս տարվա ընթացքում, ապրիլի 27-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է տրանսպորտային միջոցների հրդեհի 2  եւ պայթյունի 1 դեպք, որի պատճառը եղել են գազի բալոնները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, նշված դեպքերի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը` տուժել:

Ըստ աղբյուրի` 2010թ. ընթացքում տրանսպորտային միջոցներում արձանագրվել է  5 պայթյուն (4 զոհ, 1 վիրավորով): Մեկ տրանսպորտային միջոց այրվել է, բարեբախտաբար, տուժածներ այս դեպքում չեն եղել:

2009թ-ին տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի պայթյունի երկու (տուժել է երկու մարդ)  եւ հրդեհի երեք դեպք (նույնպես 4 տուժածով):

2008թ-ին արձանագրվել է պայթյունի 5 (2 տուժածով)  եւ հրդեհի 1 դեպք, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: