ԱՄՆ Ֆլորիդա նահանգում իր դատավճռին է սպասում տեղական Ռոբին Հուդը։

27-ամյա անտուն Էլմեր Մաքգուիրտը բանկ է թալանել ու գողացած փողերը բաժանել ավտոբուսի ուղևորներին, հայտնում է «Россия 24»-ը:

Սենտ Պիտերսբերգ քաղաքի ոստիկանության տվյալներով, վերջինս մտել է Wachovia բանկի մասնաճյուղը` գանձապահին փոխանցելով փողերն իրեն հանձնելու պահանջով գրությունը, որում սպառնացել է գումարը չստանալու դեպքում հաշվեհարդար տեսնել: 

Գանձապահը փողերը հանձնել է անզեն կողոպտիչին։ Ստանալով կանխիկ գումարը` նա դեպքի վայրից որոշել է հեռանալ առաջին պատահած ավտոբուսով եւ փողերը բաժանել է ավտոբուսի ուղեւորներին։