Հայաստանի գազալցակայաններում 2008թ-ից 15 պայթյուն է արձանագրվել: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, դրանց հետեւանքով 4 մարդ զոհվել է, 10-ը` վիրավորվել:
Աղբյուրի փոխանցմամբ`ամենաշատ դեպքերն արձանագրվել են հենց 2008թ-ին. գրանցվել է 9 պայթյուն, որի արդյունքում 3 մարդ զոհվել է, 6-ը` վիրավորվել:
2009թ-ին արձանագրվել է 3 պայթյուն` 1 զոհով, 4 վիրավորով: 2010թ-ին գրանցված 3 պայթյունների ժամանակ տուժածներ եւ զոհեր չեն եղել: Իսկ այս տարվա ընթացքում գազալցակայաններում պայթյունների դեպքեր չեն եղել:




























