Մայիսի 4-ի առավոտից Ադրբեջանի Բիլասուվարսկի շրջանի բնակիչների մի խումբ հավաքվել է գործադիր իշխանության շենքի առջեւ՝ պահանջելով սոցիալական վճարներ։
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը, հարյուրավոր մարդիկ եկել են իրենց խնդիրների լուծումը պահաջելու։
«Շրջանում լուրջ սոցիալական խնդիրներ կան, գործազրկություն, ապրելու միջոց չկա»,- ասել է ցուցարարը՝ չցանկանալով նշել իր անունը։
Տասնյակ մարդիկ գործադիր իշխանության շենք ներխուժելու փորձ են ձեռնարկել, սակայն բախվել են ոստիկանության դիմակայությանը։ Պաշտոնական տվյալներով՝ տուժածներ կան











