Երեւանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը՝ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի նախագահությամբ։
Քննարկվել եւ հաստատվել են 27 օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մտցվել են ԱԺ օրակարգ։
Նշենք, որ խորհրդարանականների օրակարգում կլինի նաեւ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ իրենց երեխաներից հրաժարվել ծնողներին հարկադրելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում։





























