Մինչ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի առաջարկությունը քննարկելը` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ նրա զորքերը դադարեցնեն խաղաղ բնակչության նկատմամբ գրոհները, հաղորդում է Associated Press պրես գործակալությունը` վկայակոչելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի աղբյուրին:
ՆԱՏՕ-ում ցանկանում են «ոչ թե խոսք, այլ գործ տեսնել», պարզաբանել է աղբյուրը` մեկնաբանելով Քադաֆիի այսօրվա հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Մուամար Քադաֆին հանդես էր եկել հեռուստաուղերձով` հայտարարելով, թե չի պատրաստվում հեռանալ, սակայն պատրաստ է բանակցությունների, եթե ՆԱՏՕ-ն «հեռացնի իր օդանավերը»:




























