Boeing ավիաշինական ընկերությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտով առաջին մարտական անօդաչուն: Այս մասին ասվում է ընկերության ավստրալիական բաժնի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ավստրալիական արդյունաբերական խումբը ներկայացրել է Ավստրալիայի թագավորական ՌՕՈւ-ի համար առաջին Loyal Wingman մարտական անօդաչուն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը նշել է, որ անօդաչուն Ավստրալիայում նախագծված եւ արտադրված առաջին անօդաչուն է: Ընկերությունը հավելել է, որ ծրագրվում է նման 3 նախատիպ ստեղծել:

2019-ի Ավստրալիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ 40 մլն կներդնի ամերիկյան Boeing-ի հետ ռազմական անօդաչուի մշակման համար: