Երեւանում այսօր` ապրիլի 30-ին ինքնասպան է եղել մոտ 50 տարեկան մի տղամարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ,  գտնվում են Տիգրան Մեծ պողոտայի նրբանցք 6-րդ տանը: Նշված տան բակում սանդուղքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել մոտ 50-55 տարեկան մի տղամարդ:

Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ինքնասպանի անունը Աղվան է, եւ նա նշված հասցեում բնակվում է վարձակալական հիմունքներով:

Արդեն դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, եւ դատաբժիշկը:

Ավելի ուշ պարզվեց, որ ինքնասպանը 45-ամյա Աղվան Հովհաննիսյանն է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի