Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 6340-ի: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRNA-ն:

«Վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման 1323 դեպք, վարակվածների թիվը հասնում է 99 970-ի»,-ասել է նա:

Նա նշել է, որ վերջին մեկ օրում մահացել է 63 մարդ, եւ մահացածների թիվը հասել է 6340-ի:

Ջահանպուրի խոսքով՝ ապաքինվել է 80 475 մարդ: