ԵՄ-ն ձգտում է օգնել Հայաստանին տնտեսական վերականգնման եւ զարգացման հարցում: Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին:
Վարհելին բանակցություններ է ՀՀ վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանի եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Եվրահանձնակատարը նշել է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու Արեւելյան գործընկերության ապագան:
«ԵՄ-ն աջակցում է գործընկերներին, մենք ձգտում ենք օգնել Հայաստանին տնտեսական վերականգնման եւ զարգացման հարցում, այդ թվում ենթակառուցվածքի ոլորտում ծրագրերի միջոցով»,-նշել է Վարհելին:





























