Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հայաստանյան խոշոր բիզնեսի հետ քննարկել է հարկային քաղաքականության հետ կապված հարցեր։ Այդ մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները, եւ առաջին հերթին` ավելացված արժեքի հարկ վճարող շուրջ 4 հազար կազմակերպություններ: Այսինքն` գրեթե ամբողջ հարկային բեռը խոշոր բիզնեսի ուսերին է:
ՊԵԿ-ի գլխավորը խնդիրը բյուջետային մուտքերի ապահովումն է, ինչի համար երկու ճանապարհ կա` տնտեսության աշխուժացում եւ հարկային վարչարարություն: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ նախապատվությունն առաջինին է տալիս։ Ի պատասխան՝ ոսկերչական եւ ադամանդագործական բիզնեսը ներկայացնող գործարար Գագիկ Աբրահամյանը հայտարարել է, որ բիզնեսը պետք է սկսի ազնիվ աշխատել, իսկ հարկեր թաքցնելու ժամանակներն անցել են։




























