Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատվելուց հետո նախօրեից ՊՎԾ-ն, փաստացի, ղեկավար չունի։
ՊՎԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սեդա Աղբալյանը NEWS.am-ին հայտնեց, որ ղեկավարի պարտականությունները կատարող առայժմ նշանակված չէ, սպասում են վարչապետի որոշմանը։
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը նախօրեին ազատվել է ՊՎԾ տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով ՔԿ նախագահի տեղակալ։ Այսօր արդեն վարչապետի որոշմամբ նա նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները շարունակում են մնալ կասեցված՝ պայմանավորված հեմոդիալիզի քրեական գործով որպես գլխավոր մեղադրյալ անցնելու հանգամանքով։ Մինչև հիմա ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում էր Արգիշտի Քյարամյանը։





























