Ադրբեջանական կողմի հայտարարությունները ոչ ոքի համար նորություն չեն: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը` Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացման վերաբերյալ:

Ըստ նրա` այս հայտարարությունը վառ արտահայտված քարոզչական բնույթ է կրում: «Ես կցանկանայի վորահաստատել այն դիրքորոշումը, ըստ որի զենքի սպառնալիքի ներքո չեն կարող խաղաղ եւ արդյունավետ բանակցություններ լինել: Մեզ համար սպառնալիքի լեզուն անընդունելի է»,- շեշտեց Հայրապետյանը: