Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»:

Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:...

Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Вторник, 5 мая 2020 г.