Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին եւ ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաեւ հետագայում:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: