Ապրիլի 28-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապանի նախկին օդանավակայանի ճանապարհին մի ավտոմեքենա կողաշրջվել եւ այրվել է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, 47-ամյա  Կարեն Ա.-ի վարած «ՎԱԶ 2107»  մակնիշի ավտոմեքենան նշված վայրում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարվել է նույն օրը,  ժամը 09.15-ին, հրշեջ ծառայության 1 մարտական հաշվարկի կողմից:

Պատճառված վնասի չափը կազմում է 1 մլն 300 հազար դրամ, կատարվում է հետաքննություն: