Ուժեղ հրդեհ է բռնկվել բնակելի բարձրահարկ շենքում, որը գտնվում է ԱՄԷ-ի Շարժա էմիրության Ան Նահդա շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը։
Նշվում է, որ կրակը մարել սկսելուց առաջ շենքը հաջողվել է ազատել բնակիչներից։
Կրակի չոզոքացմանը մասնակցում են մի քանի հրշեջ բրիգադներ։ Առանձին հարկերը նայելու համար փրկարարները դրոններ են օգտագործում։
Նշվում է, որ հրշեջները սկսել են մարման աշխատանքները։











