ՔՊ վարչության նիստին մայիսի 5–ին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ավարտին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում նշել է, որ տարբեր հարցեր են քննարկվել։
«Քննարկել ենք վաղվա օրը, կուսակցական հարցեր, մասնավորապես մարզերին առնչվող, նաեւ քննարկել ենք նոր թեկնածուների անդամագրելու հարցը, հիմնականում սա է եղել»,– ասաց նա։





























