Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:

Դրանց թվում են.

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 116, միաձայն),

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 117, միաձայն),

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 116, միաձայն),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 117, ձեռնպահ` 2),

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 118, միաձայն):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ են հաստատել: 

Դրանց թվում են.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 109, միաձայն),

«Անասնակերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 120, միաձայն),

Քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 118, միաձայն),

Խորհրդարանականները վավերացրել են նաեւ «Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջեւ շաքարախտի աճի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը («կողմ»` 117, միաձայն):