Այո, իմ որոշմամբ է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, որովհետեւ ես Հանրապետության հրապարակում խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
«Ինչու բարգեւավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերի, որովհետեւ գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում պարգեւավճարները, որոնք դե ֆակտ աշխատավարձ է, կտրանսֆորմացնեն եւ կդարձնեն աշխատավարձ:
«Մենք պետական կառավարման համակարգում, հատկապես դատաիրավական համակարգում կավելացնենք աշխատավարձերը, որովհետեւ համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու»,-ասաց վարչապետը:





























