Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։

Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։

Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։

Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։

Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։

Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից»։