Ամերիկայի հայկական ասամբլեան շնորհակալություն է հայտնել Մինեսոտա նահանգի սենատոր Մերի Քիֆմեյերին, որը դարձել է Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւի հեղինակը: Այս մասին Ամերիկայի հայկական ասամբլեան հայտնել է իր Facebook-յան էջում:
Ըստ Ասամբլեայի՝ բանաձեւը կարեւոր խորհրդանշական ժեստ է, որը ճանաչում եւ աջակցում է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնակառավարման եւ ազատության ու անվտանգության, ինչպես նաեւ իր հարեւանների հետ խաղաղության մեջ բարգավաճելու հիմնական իրավունքները:
Բանաձեւը նաեւ հիշեցում է այն մասին, որ ԱՄՆ այնպիսի նահանգները, ինչպես՝ Կալիֆոռնիան, Ջորջիան, Հավային, Լուիզիանան, Մենը, Մասաչուսեթսը, Միչիգանը եւ Ռոդ Այլենդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախության մասին բանաձեւը, նշում է Ասամբլեան:





























