Հիմա շատ է ասվում, թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները հեսա փոխելու է աշխարհը, չկա նման բան: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այդ օրենքի փոփոխությունների նախագծին, որի վերաբերյալ արդեն ստացվել է Վանետիկի հանձնաժողովի կարծիքը:
«Կուսակցությունների մասին օրենքը նոր էինք փոխել, բավականին լիբերալ օրենք է: Այս օրենքում մի քանի նյուանս է փոխվում, որը ոչ մի բան չի փոխելու ՀՀ-ում կուսակցաշինության կամ կուսակցությունների կայացման առումով:
Եթե պետական բյուջեից կուսակցություններին տրվող աջակցությունը չմեծացվի, Հայաստանում մշակույթ չփոխվի, որ բիզնեսը չվախենա կուսակցություններին ֆինանսապես աջակցելու, ինչ օրենք ուզում է փոխեն, կուսակցությունները ՀՀ-ում ունենալու են մեծ պրոբլեմներ կայանալու, ինստիտուցիոնալ մարմին դառնալու առումով»,-ասաց Մարուքյանը:











