Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 101650-ով, մահվան դեպքերի թիվը` 6418-ով, գրանցվել է առողջացման 81587 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է IRNA- ն:
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.680 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101.650-ի»,- մամուլի ասուլիսին նշել է Ջահանփուրը:
Նրա փոխանցմամբ` անցած օրվա ընթացքում 74 մարդ է մահացել, իսկ, ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավիրուսից մահացել է 6418 մարդ:
Ջահանփուրի խոսքով` վարակվածների շրջանում գրանցվել է առողջացման 81587 դեպք:





























