Հայաստանը բոլորովին նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ է կառուցում: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկլո Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ համակերպվել «երրորդ սորտի երկրի» կարգավիճակի հետ եւ իրեն կդրսեւորի որպես պետություն, ում կարծիքի հետ հաշվի են նստում:

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը հարգանքով է վերաբերվում արտասահմանցի գործընկերների հետ եւ նույն վերաբերմունքն է պահանջում նրանցից: «Մենք պետք է որոշենք՝ ցանկանում ենք արդյոք ձեռքով փակել մեր գլուխը, որպեսզի մեզ չծեծեն, կամ էլ անհրաժեշտության դեպքում հարվածներ ընդունել եւ պատասխան հարվածներ տալ: Բնականաբար, մեր կառուցողական եւ ոչ կոնֆլիկտային հարաբերություններ ենք կառուցում»,-եզրափակեց վարչապետը: