Հյուսիսգերմանական Բրեմերհաֆեն քաղաքում այսօր հազարավոր հանդիսատեսի աչքի առջեւ համաշխարհային ռեկորդ է սահմանվել, որը տեղ կգտնի Գինեսի ռեկորդների գրքում, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նավահանգստային այս քաղաքում է անցկացվել մարզական նավերի աշխարհում ամենախոշոր շքերթը: «Մասնակցել են 340 զբոսանավ եւ այլ մարզական նավակներ: Մենք ուրախ ենք, որ հաջողվեց սահմանել այս հրաշալի ռեկորդը», –հայտարարել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Մարտին Գյունթերը:
Համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձը կատարվել է «Կայզերշլեյզե» վերակառուցված ջրարգելակի բացման կապակցությամբ: Ռեկորդի հասնելու համար անհրաժեշտ էր, որ շքերթին մասնակցեր առնվազն 319 զբոսանավ եւ նավակ:




























