Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ամենայն հավանականությամբ կվերընտրվի երրորդ անգամ:  Նա իր հայրենակիցների վստահությունը շահել է  հակաիսրայելական դիրքորոշման պատճառով: Այդ մասին տեղեկացրել է իսրայելական «Հաարեց» պարբերականը` հղում կատարելով Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին:

Մասնագետների կարծիքով` Էրդողանի կառավարության հաջողությունները տեղական տնտեսության զարգացման առումով ավելի քան համեստ են: Այդ իսկ պատճառով թուրքական առաջնորդը փորձում է «փոխհատուցել»  տնտեսության անկումն արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումներով: Մասնավորապես` Իսրայելի քննադատությամբ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանակված են այս տարվա հունիսի 12-ին: