Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին եւ այստեղ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 

Հանդիպմանը մասնակցել է  Արցախի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,  ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը: