Հիվանդանոցում գտնվով վարչապետ Միխայիլ Միշուստինի բուժումն անցնում է կանոնավոր կերպով, կառավարության ղեկավարն ապաքինվում է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԳ-ն:
«Ոչ առանց ջերմության, ինչպես նման դեպքերում հաճախ լինում է, բայց վերականգնվում է»,- շեշտել է նա ավելի վաղ ձեռնարկված տնտեսության եւ սոցիալական ոլորտին աջակցության միջոցառումների իրականացման վերաբերյալ հանդիպման ընթացքում:
Ըստ պետության ղեկավարի` ինքն ամեն օր կապի մեջ է Միշուստինի հետ: «Նա մասնակցում է ընթացիկ աշխատանքներին, մեր բոլոր որոշումների նախապատրաստմանը»,- ասել է Պուտինը` վարչապետի կողմից ողջունելով նախարարներին:





























