Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին ներկա է գտնվել Սուրբ Աննա եկեղեցու եւ Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցին եւ Կաթողիկոսի երեւանյան նստավայրը կառուցվում են մայրաքաղաքի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: